Իրապես փոխված է իրավիճակը երկրում։ Իսկ իշխանականների համար իշխանությունը եղել է ինչ-որ վեհ արժեք, որ այսօր հասել են և այսօր իրենք իշխանութունը ոչ թե ընդունել են որպես պատասխանատվություն և երկրին ծառայելու հրամայական, այլ նրանք իշխանությունը ընդունել են իրենց անձնական բարեկեցությունը լավացնելու միջոց։ Այս մասին լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը։
«Նրանք չենք կարող զրկվել իշխանութունից, որովհետև իշխանությունը իրենց համար անձնական բարեկեցությունը բարելավելու միջոց է և այս պարագայում նաև անձնական անվտանգությունը պահպանելու։ Այս իշխանությունները սկսած վարչապետի աթոռը զբաղեցնողի թաքնվում են ոստիկանական ուժերի հետևում»,-ասաց Վանեցյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը