23 05 2022

Պահանջում ենք հարգել մեր վիշտը և նորից մակագրել գործը՝ էլեկտրոնային տարբերակով. Կարին Տոնոյան



Մենք պահանջում ենք, որ դատավոր Բիշարյանը ինքնաբացարկ հայտնի, քանի որ մենք վստահություն չունենք նրա նկատմամբ, գործը մակագրվել է ձեռքով: Այս մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Հիշեցնենք, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ պետական դավաճանության հատկանիշներով:

«Մենք առնվազն պետք է հիմար լինենք, որ հավատանք այս դատավորի անաչառությանը, հատկապես, որ Փաշինյանը ելույթ էր ունենում, ասում էր, թե դատավոր կա, որ ինձ կարող է չլսել: Այսքանից հետո, երբ գործը էլեկտրոնայինի փոխարեն մակագրվում է ձեռքով, վստահությունն իսպառ վերանում է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ