Ֆրանսիայի հրապարակից դեպի Ոստիկանության կենտրոնական գրասենյակ շարժված՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները կանգ առան շենքի դիմաց, որտեղ Իշխան Սաղաթելյանը ելույթով հանդիպում պահանջեց ոստիկանապետից՝ իրենց պահանջները ներկայացնելու համար։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ստիպված եղավ ընդունել հանդիպման առաջարկը, քանի որ ցուցարարների բազմությունը տարածվել էր հարակից ամբողջ խաչմերուկում և Նալբանդյան փողոցում։
Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ մտան շենք՝ հանդիպելու ոստիկանապետին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը