17 05 2022

Զարթնե՛ք, պարոն Դավթյան․ Զոհվածի ծնողը՝ Եգիպտոսում գտնվող Գլխավոր դատախազին



Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը։

Այսօր նշանակված էր դատական նիստ, սակայն դատավարը հայտարարել է, որ դատախազը չի ներկայացել նիստին։

Սա բարկացրել է որդիներին կորցրած ծնողներին ու նրանց հարազատներին։ Նրանք իրենց որդիների լուսանկարները ձեռքին՝ փակել են փողոցը։

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը նշեց, որ  եթե չբողոքեն, նրանք նույն ոճով կշարունակեն։

«Դրա համար մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում։ Բառախաղ, մանիպուլյացիա, ձգձգում, արհամարհանք, մենք ոչ մի լրջություն չենք տեսնում ոչ դատախազության, ոչ դատարանի կողմից։ Նորից կոչ ենք անում՝ պարոն Դավթյան, զարթնեք»,-ասաց զոհվածի մայրը։

Հիշեցնենք, որ այս օրերին գլխավոր դատախազ Եգիպտոսում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ