«ՀՀ Սյունիքի մարզ ներխուժած 2 ադրբեջանցու արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի լինի։ Դա կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Դատախազի խոսքով՝ երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Մյուսի մասով քննությունը շարունակվում է: Նա մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ:
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինվոր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փախել են զորամասից, մեկը ձերբակալվել է, մյուսն էլ, իր տեղեկություններով, ուզում է վերադառնալ Ադրբեջան, փոշմանել է։ Այնուհետև այդ ադրբեջանցին կատարեց սպանություն, որից հետո ձերբակալվեց։ Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը