Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից Գարեգին Նժդեհի փողոցը: Պատճառը Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի հետաձգումն է։ Նիստը կրկին հետաձգվել է դատախազի չներկայանալու պատճառով։
Ծնողները վրդովված այդ վերաբերմունքից՝ հրաժարվում են հեռանալ տարածքից քանի դեռ դատախազը չի ներկայացել։
Զոհվածների ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ ակնհայտ անգործություն և ծնողների հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում պատկան մարմինները։ Ծնողներից մեկն էլ ընդգծեց, որ հայց է ներկայացվել դատարան՝ դատախազության անգործության վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը