16 05 2022

Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարում

Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2022թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2022թ․-ի հունիսի 19-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ