16 05 2022

Պետք է ձերբակալվեն այն ոստիկանները, որոնք վարորդին մեքենայից գցում են գետնին, հետո շալակած տանում են․ Վարդևանյան



Այն հատվածում, որտեղ ոստիկանական ապօրինությունները տեղի են ունեցել, մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, մեքենայից անհետացած գույք է եղել, գումարային անհետացումներ, հափշտակություններ, այդ ամենի համար ևս ոստիկանները թող պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի նասուլիսի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը հայտնեց, որ հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար։

«Պետք է ձերբակալվեն այն ոստիկանները, որոնք վարորդին մեքենայից գցում են գետնին, հետո շալակած տանում են»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ