16 05 2022

Բոլորի տվյալները արձանագրվում են․ Բիրտ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու․ Արամ Վարդևանյան



Մենք տեսանք 75-ամյա Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ ինչ ուժ է կիրառում ոստիկանությունը, մի մարդու նկատմամբ, որը երեք պատերզմների մասնակից է կամավոր։ Այն մարդուն, ով ավտոերթի ժամանակ եղել է իր հեծանիվով, ոստիկանները 6 հոգով ուժ են կիրառել, սա աբսուրդ էլ չի, խելագարվել կարելի է։ Եվ հիմա Ժորա պապիկին ուզում են ձերբակալել․․․ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։

«Մենք խոսում ենք ոստիկանական համակարգում 60-80 ոստիկանության ծառայողների մասին, որոնք առնչություն  չունեն ոստիկանության պատվի, երդման հետ։ Նրանցից յուրաքանչյուրի տվյալները արձանագրվում են։ Այսօրվա մի քանի ոստիկանների արարքներ իրենց մեջ պարունակում են քրօրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում, ընդհուպ մինչև մարդու առևանգման հանցակազմի հատկանիշ էլ կարող ենք տեսնել, իրենցից յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվելու»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ