Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տղերք ջան, շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչների՞դ է պետք. ձեր դեմքերը, գործողությունները, խոսքերը` ամբողջը ֆիքսվում է: Արժե՞ արդյոք թրքահպատակ, դավադիր Նիկոլի կործանարար իշխանությունը պահելու համար` վաղն ամոթով մնալ ընտանիքի ու ընկերների մոտ:
Ոստիկանությունն իրավունք չունի խառնվել քաղաքական գործողություններին, առավել ևս` խոչընդոտել նրա օրինական ընթացքը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
Որոշ վայրերում ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ սկսել եմ ուժ կիրառելով ավտոմեքենաներից հանել վարորդներին ու բերման ենթարկել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը