Ոստիկանությունը խոչընդոտներ է ստեղծում ավտոերթի մասնակիցների համար։ «Դիմադրության» շարժման Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել են ոստիկանության աշխատակիցներ: Հրազդան մարզադաշտի մոտից կան բերման ենթարկված վարորդներ։
Ոստիկանությունն ինքը ստեղծում է խցանումներ՝ ավտոմեքենաները թողնելով ճանապարհների վրա և բերման ենթարկելով վարորդներին։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
Ավտոերթեը մեկնարկել են հետևյալ ուղղություններից․
1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
Տեսանյութը՝ շուտով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը