15 05 2022

Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է ՝ ընդդեմ ստի, ազգային խայտառակության, կապիտուլյացիայի․ Իշխան Սաղաթելյան



«Պայքարի դուրս գալու հենց առաջին օրերին պայմանավորվել ենք, որ որևէ դժվարություն,  եղանակային պայմաններ՝ քամի, անձրև  չեն կարող մեզ մեր պայքարից ետ պահել , ընթացիկ դժվարություններ են, որ միասին պետք է հաղթահարենք և  դուք ապացուցեցիք։  Այս պայքարը հայրենիքի համար է ,հանուն որի  հերոսներն իրենց կյանք են տվել, մեր շատ ընկերներ բանտարկված են, հետևաբար այս մանր խնդիրները երկրոդնական են  և պետք է անտեսենք ու գնանք առաջ»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է ՝ ընդդեմ ստի , ազգային խայտառակության, կապիտուլյացիայի»,-ասաց նա՝ ընդգծելով․ «Խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարն ավարտվելու է հաղթանակով»։

«Դուք ինձ ճանաչում եք ,նաև լավ գիտեք այն կուսակցությունը , որը ներկաայցնում եմ ես , իմ համար դյուրին չէր, լինելով 132 տարվա ավանդույթներ ու կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի ներկայացուցիչ հայտարարել , որ մի կողմ եմ դնում կուսակցական պատկանելիությունը և համախմբվում մեկ գաղափարի շուրջ։  Ի  պատիվ դաշնակցության մենք դա արեցինք , դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը»,-ասաց նա։  

«Առաջին օրվանից ասել եմ՝ գնալու եմ շարքերի առջևից , առաջինը հարվածելու եմ , առաջին հարվածը վերցնելու եմ իմ վրա  և ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար»,-ասաց նա։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ