«Պայքարի դուրս գալու հենց առաջին օրերին պայմանավորվել ենք, որ որևէ դժվարություն, եղանակային պայմաններ՝ քամի, անձրև չեն կարող մեզ մեր պայքարից ետ պահել , ընթացիկ դժվարություններ են, որ միասին պետք է հաղթահարենք և դուք ապացուցեցիք։ Այս պայքարը հայրենիքի համար է ,հանուն որի հերոսներն իրենց կյանք են տվել, մեր շատ ընկերներ բանտարկված են, հետևաբար այս մանր խնդիրները երկրոդնական են և պետք է անտեսենք ու գնանք առաջ»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է ՝ ընդդեմ ստի , ազգային խայտառակության, կապիտուլյացիայի»,-ասաց նա՝ ընդգծելով․ «Խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարն ավարտվելու է հաղթանակով»։
«Դուք ինձ ճանաչում եք ,նաև լավ գիտեք այն կուսակցությունը , որը ներկաայցնում եմ ես , իմ համար դյուրին չէր, լինելով 132 տարվա ավանդույթներ ու կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի ներկայացուցիչ հայտարարել , որ մի կողմ եմ դնում կուսակցական պատկանելիությունը և համախմբվում մեկ գաղափարի շուրջ։ Ի պատիվ դաշնակցության մենք դա արեցինք , դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը»,-ասաց նա։
«Առաջին օրվանից ասել եմ՝ գնալու եմ շարքերի առջևից , առաջինը հարվածելու եմ , առաջին հարվածը վերցնելու եմ իմ վրա և ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը