14 05 2022

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում  է կայացրել: Այս մասին հայտնում են  5165 շարժումից:

«Քիչ առաջ դատարանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Այսօր` 17:30-ին, Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը և Մենուա Սողոմոնյանը կներկայացնեն մանրամասները, կմեկնաբանեն դատարանի որոշումը»,-ասվում է հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ