13 05 2022

Պատահական չէ, որ Թոռնիկին լայն ամբիոններ տրամադրեցին, այդ թվում Հ1-ը, սա հատուկ օպերացիա է. Ռուբեն Մելիքյան



Իմ պաշտպանյալը ինքնակամ ներկայացել է քննչական մարմին, հիմա ձերբակալված է, մենք բողոքարկել ենք ձերբակալությունը, թե որ դատավորին է մակագրված, դեռ չգիտեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութի հետևանքով ձերբակալվել են Ավետիք Չալաբյանն ու Էմմա Սարգսյանը, ով միայնակ մայր է և իր խնամքին մանկահասակ երեխա ունի:

«Ես տեղյակ չեմ, թե ինչ կարգավիճակ ունի ձայնագրության գլխավոր դերակատար Թոռնիկը, բայց ամենևին պատահական չեմ համարում, որ նրան լայն ամբիոններ տրամադրեցին, այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ