Ոստիկանությունը քիչ առաջ խուզարկություն է արել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Խուզարկությունը իրականացվել է օրինական թույլտվությամն, խուզարկության հետեւանքով ոչ մի բան չի հայտնաբերվել եւ չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն, ոստիկանությոան աշխատակիցները պահանջում են, որ ես գնամ ոստիկանական բաժանմունք, բայց դրա համար հիմքեր չեն ներկայացնում։ Ես այդպես կոչված՝ քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեմ։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ փաստաբանիս հետ գնալ ոստիկանական բաժանմունք, եւ օժանդակել գործի քննությանը, որը ցույց կտա, որ հարուցվախ քրգործը ինձ հետ կապ չունի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը, որից անմիջապես հետո ոստիկանները բռնեցին նրա թեւերից եւ նստեցրին ոստիկանական մեքենա։
Ավետիք Չալաբյանը սա որակեց որպես առեւանգում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը