«Ձերբակալումը պարտադիր է , որովհետև նա յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի, խուսափել պատասխանատվությունից, ինքը արդեն խոստովանել է, որ պատրաստվումէ անել նոր հանցավոր արարք ՝ այն է զիջել ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին», -այս մասին դատախազության դիմաց հայտարարեց Արթուր Ղազինյանը ։
Հիշեցնենք, որ զոհված տղաների հարազատները միջնորդություն են ներկայացրել գլխավոր դատախազին՝ Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչելու , ձերբակալելու պահանջով։ Համաժողովրդական պայքարի մանակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազություն՝ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու զոհված տղաների ծնողներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը