12 05 2022

Բոլորը պետք է պատասխան տան, Փաշինյանը պարտադիր. զոհված զինծառայողի ծնող



Այսօր 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները քննչական կոմիտեում հարցաքննության են եղել:

Ծնողներից Սևակ Զաքարյանն ասաց, որ իրենց հարցաքննության նպատակը Նիկոլ Փաշինյանի հայտարարություն է. «Ինքն ասաց, որ կարող էր այս ամեն ինչն անել, բայց առանց զոհերի, հիմա դուրս է գալիս ինքնախոստովանություն: Հիմա մեր պահանջն այն է, որ որպես մեղադրյալ ներգրավեն, հարցաքննեն, հետագայում ենթարկեն պատասխանատվության:»,-նշեց ծնողը և ընդգծեց, որ պատերազմի առաջին օրվանից որդին պատերազմի դաշտում է եղել, չնայած 12 օրվա ծառայող է եղել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ