Ամբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ կից տեղադրելով տեսանյութ։
«Ապրիլյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան:
Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ ոստիկանությունը, ոչ թե համացանցը պարզի եղելությունը:
Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց:
Մեկնաբանությունում կտեղադրեմ նկար, որտեղ երևում է ինչպես են սադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին», - գրել է Քրիստինե Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը