09 05 2022

Այն մարդիկ, ովքեր հասարակության համար անընդունելի են՝ ապագա կառավարությունում որևէ տեղ չեն ունենալու․ Իշխան Սաղաթելյան



Բացառվելու է մեր կյանքում անցյալի և ներկայի արատավոր բարքերը։ Այս մասին մայիսի 9-ին «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Շատ է խոսվում՝ հանրահավաքի վայրում հայտնվում են մարդիկ, որոնք անընդունելի են և օդիոզ, նախկինում պաշտոն զբաղեցրած։ Շատերն ասում են՝ ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ հրապարակում։ Մենք որևէ մեկին անձնական հրավեր չենք տալիս այս հրապարակ  գալու և որևէ մեկին չենք արգելում, բայց այս հրապարակից պատասխանատու կերպով հայտարարում եմ․ բոլոր այն մարդիկ, ովքեր հասարակության համար անընդունելի են՝ ապագա կառավարությունում որևէ տեղ և դերակատարություն չեն ունենալու։ Հետևաբար, եկեք սրանով այս խոսակցությունը փակենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ