Ողջույն հայրենակիցներ, ես ձեր զինվորն եմ ու ցմահ մնալու եմ ձեր զինվորը, քանի կամ, քանի գոյություն ունեմ, մինչև կարողանանք հաղթել: Ֆրանսիյի հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Ես ուզում եմ մի քանի օրինակներ բերել ձեր հիշողությունը թարմացնելու համար. սրանից 100 տարի առաջ Արցախյան զորագնդերը հասնելով Հայաստան, կերտեցին Բաշ-Ապարան և Սարդարապատ հաղթանակները: 100 տարի հետ այս ապիկար իշխանությունները վերացրեցին և ոչնչացրեցին ոչ միայն այդ զորագնդերը, այլ նաև Արցախը հանձնեցին թուրքերին: Սրանից 100 տարի առաջ հայ հոգևորականը, հայ մտավորականը, հայ բարեգործը մի ոսկի տալով աշխարհի բոլոր ծայրերից հավաքում էին հայ երեխաներին, որպեսզի փրկեն հայությանը, այսօր այս իշխանությունը Հայաստանը հանձնում են թուրքերին:
Սրանից 24 տարի առաջ իրենց հոգևոր հայրը հայտարարում էր, որ գալիս է պատերազմի իշխանությունը և հեռանում է խաղաղության իշխանությունը, չորս տարի առաջ սրանք եկան և ստեղծեցին պատերազմի իշխանություն: Իշխանության գալով իրենք իրենց հետ բերեցին ստի իշխանություն, դատապարտեցին մեր բանակի բոլոր գնդապետներին ու գեներալներին՝ իրենց ստահոդ լուրերով: Շինծու քրեական գործեր հարուցեցին 2-րդ և 3-րդ նախագահների եմ, մահվան հասցերցին գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Այսօր դատավճռի առաջ են կանգնել իրենք, վաղը պատասխան են տալու իրենց սերունդները՝ ինչպես պատասխան տվեցին 100 տարի հետո թուրքերի մնացորդները»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը