09 05 2022

Մեր ցուցարարների զգալի մասը և՛ ծառայել են բանակում, և՛ պատերազմների մասնակիցներ են․ Սեյրան Օհանյան



«Նախկինում էլ, եթե  Շուշին ազատագրվեց,  Շուշիի  օպերացիան մենք տեսնում էինք բոլոր մարտական գործողությունների համատեքստում , որը հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների։  Մեր գործունեության հիմքում պետք է լինի հետևյալը ՝ բանակի վերականգնում, պաշտպանունակության վերականգնում , ներքին համախմբում և ամենակարևորը՝  տնտեսության վերականգնում, որովհետև տնտեսությունը  յուրաքնաչյուր պետության ռազմական ներուժի առաջին բաղկացուցիչ մասն է»,-այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար , «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  պատասխանելով  Շուշիի վերադարձման հնարավոր տարբերակի մասին հարցին։

Այս համատեքստում Սեյրան Օհանյանը նաև կարևորեց ներքին ամրությունը , ինչը, ըստ նրա,  թույլ  կտա լայն ընդգրկվածությամբ արտաքին քաղաքականություն վարել։

Անդրադառնալով  Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ բերման ենթարկված ցուցարարներին պետք է ուղարկել եռամսյա զորահավաքների, Սեյրան Օհանյանն արձագանքեց․

«Բանակը երբևիցե չի եղել պատժի վայր, այլ եղել է հպարտության , հայրենիքին ծառայելու վայր ․ սա՝ մեկ ․ երկրորդ՝ ՀՀ ԶՈՒ համալրումը , զորահավաքային միջոցառումները  չեն կարող լինել ընտրովի՝  դու ընդդիմադիր ես, ցուցարար ես, թե՝ իշխանության ներկայացուցիչ ։ Մեր ցուցարարների զգալի մասը  և՛ ծառայել են բանակում , և՛  առաջին ազատամարտի, և՛ 44-օրյա ու ապրիլյան պատերազմների մասնակիցներ են, Անդրանիկ Քոչարյան լավ կանի իր միջավայրում փնտրի չծառայածներին»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ