08 05 2022

Էս չորս տարվա ընթացքում իշխանությունը մեկը մյուսի դեմ թշնամանք ու լարվածություն է բերել. Գյումրեցի



Էս չորս տարվա ընթացքում զանգվածային անջրպետով Հայաստանը բաժանված էր հատվածների, մեկը մյուսի հետ թշնամանք ու լարվածություն ունի, ինչի ապացույցն այսօրվա ճանապարհին կազմակերպվածն էր: Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց քանդակագործ Արթուր Գևորգյանը:

«Չորս տարվա մեջ մենք լինելով դեմ այս իշխանությանը և իր արածներին, ամեն ինչ արեցինք, որ անցնենք այդ անջրպետը և բոլորին հրավիրենք մարդկային զրույցի:

Էս կառավարությունը, այս իշխանությունը իր առաջին երկու դեմերով վերջին տասը օրերին սկանդալների մեջ է: Չեմ ուզում խոսել շարասյան մասին, պատուհանից ցուցադրված ժեստերի մասին, այլ ուզում եմ խոսել երեկ տեղի ունեցած կանանց երթի մասին, որը զսպվածության, հոգու ու ներաշնակության քայլ էր ընդդեմ իշխանության:

Հարգելի գյումրեցիներ, մենք պատվախնդիր ենք, այստեղ հավաքված մարդիկ ինտելեկտուալ, իրենց գործի մարդիկ են, ամեն ինչ թողել, եկել են էստեղ, որովհետև մեր ապրած կյանքը, մեր երիտասարդությունը, որ եղել է հանուն Արցախի, զուր լինել չի կարող, որովհետև Նիկոլը չի կարող Արցախը միացնել Ադրբեջանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ