Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
ԱՄՈԹ Է
Զարմանալի բաներ են կատարվում Հայաստանում։ Իրենց քաղ․հասարակություն կոչող անձինք, իրականում զբաղվում են բանսարկությամբ, մատնությամբ, ստուկաչությամբ։
Այդպիսիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը, որպեսզի մեղադրանք առաջադրվի դիմադրության շարժման անդամ, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանի հանդեպ։ Ահա այսպիսիք են եղել 1937թ․ մատնիչ-բանսարկուները, որոնց մատնությունների պատճառով գնդակահարվել, աքսորվել են հազարավոր այլախոհներ, անմեղ մարդիկ։ Եվ սրանք իրենց համարում են քա*, ներեցեք՝ քաղ․ հասարակություն։ ԱՄՈԹ Է․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը