Վայոց ձորի բնակիչ Տիգրան Եղոյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց՝ իրենք այստեղ են, որ Նիկոլ Փաշինյանին ասեն՝ հեռացի՛ր։
«Մենք՝ գյուղացիներս, եկել ենք այստեղ, որ ասենք՝ Նիկո՛լ, գնա գրողի ծոցը։ Եկել ենք այստեղ, որ ասենք՝ Վայոց ձորի Եղեգիսն արդեն սահմանակից է դարձել Թուրքիային։ Այն Թուրքիային, որը տենչում է հայի արյունը»,- շեշտեց Վայոց ձորի մարզը ներկայացնող քաղաքացին։
Հայ ազգն իր առջև պետք է խնդիր դնի՝ տեր կանգնելու Արցախին ու Մեծ Հայքին, հավելեց Տիգրան Եղոյանը։
«Մենք բահը դրել ենք հողին, մեր երեխեքին պահ ենք տվել, եկել ենք այստեղ, որ ասենք՝ Նիկո՛լ, տունդ քանդվի։ Որ ասում էիր՝ 3 000 մետրի վրա՝ մեզ պե՞տք է այդ սարը։ Այո՛, այդ սարն է, որտեղից ջուրը պետք է գա գյուղացուն, որ իր հողը հերկի, իր դաշտին տեր կանգնի։
Հայի հողը չի մնա պարապ, պիտի հերկվի»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Տիգրան Եղոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը