Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ անհանգստացած քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները։
«ՀՀ Ոստիկանությունը մայթեզրից առևանգեց մի խումբ քաղաքացիների՝ առանց օրինական պահանջի ներկայացման և անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ։
նիկոլի ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ապօրինությունները շարունակվում են»,- հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։
Միությունից տեղեկացնում են, որ այսօր ոստիկանության կողմից առևանգվել են ՀՅԴ ՆԱՈՒՄ ընկերներ Տարոն Ղազարյանը, Սարգիս Բաղդասարյանը, Գառնիկ Մելքումյանը, Ամիրան Գալավորյանը, Թադևոս Սարգսյանը, Գևորգ Գյուլոմյանը՝ առանց օրինական պահանջի ներկայացման և անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը