Գեղարքունիքի բնաիչները Yerevan.Today-ին տեսանյութ են ուցարկել. առավոտից փակել են նաև Երևան-Սևան մայրուղին՝ միանալով «Դիմադրության շարժման» բողոքի ցույցերին և փողոցները, մայրուղիները փակելու կոչին: Մայրուղու երկկողմ երթեևությունը խաթարված է արդեն կես ժամ շարունակ, առայժմ տեղում ոստիկաններ չկան, միայն մարզի բնակիչներն են 60-70 հոգի: Գեղարքունիքցիները հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իրենց բողոքն այս կերպ համառորեն շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը աթոռի վրա է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը