02 05 2022

ԵՊՀ-ում այսօր դասեր են անցկացվել ընդամենն երկու ֆակուլտետում

ԵՊՀ-ում այսօր դասեր են անցկացվել ընդամենն երկու ֆակուլտետում

NEWS.am-ը գրում է․ ԵՊՀ-ում այսօր դասեր են անցկացվել ընդամենն երկու ֆակուլտետում, ուսանողների շատ քիչ տոկոսն է մասնակցել դասապրոցեսին:  Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ աղբյուրը, այսօր համալսարանում դասապրոցեսին մասնակցել է ոչ ավել, քան ուսանողների 20 տոկոսը: Թեև Երևանի ճանապարհներն ու փողոցները ժամը 11:00-ից բաց էին, Մայր բուհի 19 ֆակուլտետներից դասապրոցես են անցկացրել ընդամենը 2-ը: Մնացած ֆակուլտետներն այսօր դասերի չեն մասնակցել՝ արձագանքելով ընդդիմության կոչին:

Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից` չնայած չդադարող անձրևին, խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել: Փակվել են մի շարք փողոցներ:

Երեկ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստա» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ