02 05 2022

ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է կրակել․ աջակցություն Փաշինյանի իշխանությանը

ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է կրակել․ աջակցություն Փաշինյանի իշխանությանը

Politik.am-ը գրում է.

Ընդդիմությունը երեկվանից նոր թափ է հաղորդել մղվող պայքարին։ Երեկ մայրաքաղաքի սրտում հրավիրված հանրահավաքին մասնակցելու էին գալիս ցուցարարներ տարբեր մարզերից։ Իսակովի պողոտայով Երևան մտնող ցուցարարները ֆիքսել էին, որ ԱՄՆ դեսպանատունը հսկում են մինչև ատամները զինված մարդիկ։ Ընդ որում դեսպանատունը հսկող ավտոմատավորները ամեն բան արել էին, որպեսզի տեսանելի դառնան ցուցարարների համար։

Դեսպանատան աշխատակցիների այս քայլը հատկապես խորհրդանշական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արևմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի համար հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողները պրոռուսական ուժեր են համարվում։ Նախկինում, երբ արևմտամետ ուժերն էին բողոքի ակցիաներ իրականացնում, ԱՄՆ-ը դեսպանատունը երբեք նման ուժեղացված ծառայություն չէր իրականացնում։ Իսկ հիմա կարծես ուղերձ է հղում Փաշինյանի դեմ պայքարող քաղաքացիներին, որ իրենք պատրաստ են կրակել և ուժ են ցուցադրում։

Ի դեպ, հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչ ոռնոց էին հանելու ԱՄՆ դեսպանատնից ֆինասնավորվող կառույցները, եթե նման զինված մարդիկ նկատվեին Ռուսաստանի դեսպանատան տանիքին նույն այն ժամանակ, երբ այդ տարածքով անցելիս լիներ արևմտամետ ուժերի կազմակերպած երթը։

ԱՄՆ դեսպանատունը հայտարարությունների մակարդակում ևս աջակցում է գործող իշխանություններին։ Դեսպանատան երեկվա տարածած հաղորդագրությունը ևս տարբերվում էր նախորդ տարիների հայտարարություններից։ Եթե նախկինում դեսպանատունը ոստիկանությանը կոչ էր անում ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա հիմա իշխանության քարոզչությանը համահունչ փորձ կատարեց փողոց դուրս եկած քաղաքացիներին ներկայացնել, որպես ագրեսիվ ամբոխ և կոչ արեց իր քաղաքացիներին զգուշանալ։ 

Ըստ էության, ԱՄՆ դեսպանատունն այլևս բացահայտ մասնակցում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և հայտարարություններով, վիզուալ ուղերձներով հասկացնում բոլորին, թե որ կողմն է բռնել և հրահանգում իր հետ կապված կառույցներին աշխատել ի օգուտ գործող իշխանությունների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ