Politik.am-ը գրում է․
Նախորդ կիրակի Գյումրիի և Գորիսի ՏԻՄ ընտրություններում իշխանությունների պարտությունը ծանր է նստել Փաշինյանի և իր թիմի վրա։ Եթե Գորիսում ամեն բան պարզ է ու իշխանություններն այլևս որևէ բան չեն կարող անել, ապա Գյումրիում իշխանությունները հնարավորություն են տեսնում հանրությանը ցույց տալու համար, որ ամեն բան այդքան էլ վատ չէ։
Հիմա իշխանությունների համար կարևոր է, որպեսզի քաղաքի իշխանությունը «Բալասանյան» դաշինքը կիսի իրենց հետ։ Այս գաղափարի իրագործման համար պատրաստ են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին նույնիսկ այլ բարձր պաշտոններ խոստանալ։
Մեր տեղեկություններով ՔՊ-ում տարբեր ճանապարհներ են քննարկում, այս իրենց մտադրությունը կյանքի կոչելու համար։ Հիմա փորձում են հասկանալ, թե ով կարող է նման բանակցություններ վարել Սամվել Բալասանյանի հետ։ Մեր տեղեկություններով գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջարկել է բանացկությունները թողնել իր վրա։ Բաղդասարյանը «Կնքահայրը» ֆիլմի մոտիվներով հայտարարել է, թե կարող է անել առաջարկ, որից Բալասանյանը չի կարող հրաժարվել։ Թիմում իհարկե Բաղդասարյանին այդքան էլ լուրջ չեն վերաբերվում, բայց պատրաստ են նաև շանս տալ, որպեսզի հենց ինքը Բալասանյանին բերի իրենց դաշտ։
Մեր տեղեկություններով հանդիպում կարծես արդեն տեղի ունեցել է և առաջիկա օրերին հայտնի կդառնա՝ Բալասանյանը հրաժարվե՞լ է Բաղդասարյանի առաջարկից, թե՞ այնուամենայնիվ առաջարկն այնպիսին է եղել, որ նա ստիպված է եղել ընդունել։ Եթե Բալասանյանը եկավ ՔՊ դուռը, ապա Նազելի Բաղդասարյանի վարկանիշը թիմի ներսում կտրուկ կբարձրանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը