Վաղ առավոտից ոստիկանությունը անցել է բավական ուժեղացված ծառայության, եղել են ակնհայտ դեպքեր ապօրինի ուժի կիրառման, սա ստվեր է նետում ամբողջ համակարգի վրա: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Քաղաքական առումով ես սա կբնորոշեմ այսպես, որ իշխող վարչախումբը փորձում է ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի, որոնք հրամանով կհարձակվեն իշխանության դեմ խոսող ցանկացած քաղաքացու դեմ: Բոլոր անձինք նույնականացված են, բոլոր օրինախախտ ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը