01 05 2022

Տեսախցիկը արձանագրել է վերամբարձ կռունկի մասնակցությամբ վթարը



Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն:
 
Պարզվել է, որ մինչև կողաշրջվելը Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռուբիկ Խ.-ի կողմից վարած տրանսպորտային միջոցը հաշվառված է «Ակսեգրուպ» ԲԲԸ-ում, իսկ Mercedes-ի վարորդը, ով երթևեկելիս է եղել սահմանված արագությամբ և թույլատրելի հատվածով, աշխատում է «Նյումեր-2021» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
 
Ստորև ներկայացվում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտոպատահարը:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ