01 05 2022

Իշխանություններին կոչ եմ անում գնալ՝ հանուն փրկության, հանուն Հայաստանի և Արցախի փրկության. Արթուր Վանեցյան



Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ, սրա մասին էի երազում, որ ձեզ բոլորիդ տեսնեմ այստեղ: Ֆրանսիայի հրապարակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Իմ ընդդիմադիր ընկերները, որոնք սկսեցին իրենց պայքարը, իրենք էլ էին սրա մասին երազում: Հայ ազգը զարթնել է, լաոն զարթնել է, մենք բոլորս դարձել ենք մի բռունցք, որի դեմ ոչ ոք չի կարող կանգնել, որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել: Վստահ եք չէ՞, որ առաջիկա օրերին ունենալու ենք հաջողություն, որևէ մեկը կասկած չունի չէ՞: Այս իշխանություններին կոչ եմ անում, պահանջում եմ՝ գնացեք հանուն փրկության, հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի փրկության, դուք ձախողել եք բոլոր ուղղություններով: Հայ ազգը նորից միավորվում է, հայ ազգը նորից դառնում է էն հին ազգը՝ արժանապատիվ, հայրենասեր, իր խոսքի տերը, իրար սիրող: Մեզ ասում են կարող է սադրանքներ լինեն, զենք կիրառեն, բայց ժողովուրդ՝ հայը հայի դեմ զենք կկիրառի՞, իհարկե՝ ոչ»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ