Մենք ապրիլի 25-ին մեկնարկեցիքն մեր հանուն հավերժական Հայաստանի քայլերթը Իջևանից, հաղթահարել ենք ավելի քան 175 կմ և այսօրև այստեղ ենք՝ քաղաքամայր Երևանում: Ֆրանսիայի հրապարակում ասաց Իջևանից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Արժանապատիվ իջևանցիներ, ողջունում եմ ձեզ: ինձ հետ միասին նրանք ոտքի էին կանգնել, ինձ համար պատիվ էր նման հայ մարդկանց հետ կտրել, անցնել ավելի քան 175 կմ, մեր գեղատեսիլ հայրենիքի երեք մարզեր հաղթահարել, անցնել, հասնել Երևան ձեզ տեղեկացնելու, որ մենք հայրենիք չունենք թուրքին տալու: Մենք մանդատ չենք տվել կոլլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու: Մենք ասում ենք՝ ո՛չ թուրքին, ադրբեջանցուն և թրքահպատակ դե ֆակտո հայկական իշխանություններին, մենք ասում ենք՝ այո՛ հավերժական Հայաստանին, ասում ենք՝ ո՛չ մահվան ու անարժանապատիվ գահավիժման, պարտության խորհրդանիշ կոլլաբորացիոնիստներին, նրանց մնացել են հաշված օրեր: Քանզի չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան, հավերժական Հայաստան լինելու է»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը