ԱԱԾ-ն և ոստիկանությունը, եթե այդքան շատ մտածում են մեր երկրի անվտանգության մասին, երկրի անվտանգութայն թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, պետական դավաճանության հոդվածով կարող են հիմա ձերբակալել, դրանով երկրի համար օգտակար կլինեն: Ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հետևյալ հարցին, որ ԱԱԾ և ոստիկանության հայտարարություններ են տարածել, որ մեր երկրում առկա են զանգվածային անկարգությունների հրհրման և իրականացման վտանգ և այս պարագայում իրենք անելու են ամեն բան դա կանխելու համար:
«Դրանից հետո երկրում շատ արագ կլինի համ կայունություն, համ խաղաղություն, համ էլ մենք պետությունը չենք կորցնի: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության և Նիկոլի կողմից: Շատ հետաքրքիր են Նիկոլին սպասարկող և օտարածին միջոցներով սնվող երեկվանից վայնասունը, որ ինչու ընդդիմությանը չի կոտորում ոստիկանությունը ու ԱԱԾ-ն: Ակնհայտ է, որ ճնշելու են և դրդելու են, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ապօրինի միջոցներով քայլեր և գործողություններ իրականացնի ընդդիմության և խաղաղ բողոքի դուրս եկած մարդկանց նկատմամաբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը