Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:
«Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել իր բնակարան:
«Կեսգիշերին երևի երկու տղամարդ թակեցին իմ բնակարանի դուռը, ներկայացան ԱԱԾ աշխատակիցներ՝ հորդորելով բացել բնակարանի դուռը, սակայն մերժվելուց հետո հեռացան»,-ասել է Անժելա Թովմասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը