«Թուրք-ադրբեջանական հրոսկաները չեն թաքցնում իրենց նպատակները՝ ոչնչացնել Հայաստանը, հայ ազգը։ ՀՀ իշխանությունները փոխարեն մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են խաղաղության մասին, հաշտության մասին՝ խորքում ուենալով միակողմանի զիջումներ կատարելու նպատակը»,-այս մասին ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Ապարանից և Սարդարապատից այսօր մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթից առաջ ։
«Մենք խաղաղությանը դեմ չենք, մենք ենք հայտարարում խաղաղության մասին, մենք ենք խաղաղության կողմնակիցները, նաև հայտարաում ենք՝ քանի Հայաստանը հզոր պետություն չէ, չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։ ։ Մեր այն բոլոր քաղաքացիներին, որոնց փորձում են համոզել , խաբել, թե՝ այս ուժերը եթե գան նրանք կբերեն պատերազմ, ուզում եմ ասեմ՝ ոչ , միայն մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը , խաղաղություն՝ Արցախում․ ՀՀ սահմաններին, նաև՝ ներդաշանակություն՝ Հայաստանի ներում։ Զարթի՛ր լաո, առաջ դեպի հզոր, ազատ, անկախ և միացյալ Հայաստան՛,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը