27 04 2022

Հայտնաբերվել է 1 տարի առաջ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի վրա կրակողը

Հայտնաբերվել է 1 տարի առաջ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի վրա կրակողը

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ապրիլի 26-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որի հետքերով Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա, արդյունքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սեփական տներից մեկում հայտնաբերել են առանձապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հետախուզվողը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Սարգիս Գրիգորյանն է, ով 2021 թվականի օգոստոսից ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Կայքի տեղեկություններով՝ Ս. Գրիգորյանը կասկածվում է 2021 թ. օգոստոսի 1-ին Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ, հայտնի գործարարին պատկանող Range Rover մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը պարզել էր, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, այն վարելիս էր եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Վիրաբյանը: Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչներն ունեին ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է: 

Range Rover-ի վրա էլ հայտնաբերվել էին 5 հատ կրակոցի հետքեր:

Ա. Վիրաբյանը հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ