«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ազատություն ՌԿ-ի գործընկերներ,
Հրապարակավ դիմում եմ Ձեզ. Ինչպես է ստացվում, որ Դուք երեկվա ողբերգական ակնհայտ հանցանքի մասով չափազանց պասիվ եք:
Դուք ամեն հնարավոր առիթով «պապլավոկի» ողբերգական դեպքը ներկայացնելուց հիշատակում եք ՀՀ երկրորդ նախագահի անունը: Ի՞նչու չեք գրում, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ տեսնելով հանցանքը վտանգի մեջ է թողել (քր. օր. 128) Սոնա Մնացականյանին: Ի՞նչու չեք գրում, որ այն մարդը ով ասում էր ժողովրդին, որ կարմիր լույսի տակ կանգնում է ու կանգնելու ԽԵԼԱԳԱՌ արագությամբ է երթևեկում ու ՀՂԻ կնոջը հանցավոր վրաերթի ենթարկելով, թքած ունենալով հասարակական կարգի վրա շարունակում է երթևեկությունը: Գրեք, լուսաբանեք, երեսպաշտությունը բացառեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը