Խոնարհվում ենք ձեր առջև, որովհետև մենք այսօր կանք, որովհետև դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել, որովհետև դուք հերոսների ծնողներ եք։ Դատախազության մոտ Դիմադրության շարժման իրազեկման երթին դիմելով այստեղ ակցիա իրականացնող զոհերի հարազատներին, ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ինչ էլ անենք, նույնիսկ մոտ չենք լինելու այն սխրանքին, որը արել են հերոս տղերքը։ Տվեք մեզ այդ իրավունքը, որ մենք ասենք՝ մեր հերոս տղերքին, կրկնում եմ՝ մենք կանք, որովհետև իրենք կան ու հավերժ են լինելու, որովհետև այն գաղափարը, որի համար իրենք պայքար են տվել, ոչ ոք չի ուրանալու, ոչ ոք այդ իրավունքը չի ունենալու»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը