25 04 2022

Վստա՛հ եմ, ճանապարհին շատերն են միանալու․ Իջևանից քայլերթով շարժվում են Երևան



Օրվա իշխանության դեմ ընդվզող քաղաքացիները քայլերթով Իջևանից շարժվում են Երևան։ Նրանց է միացել նաև  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

 «Գրեթե  150 կիլոմետր ենք քայլելու, շատ խորհրդանշական վայրում ենք  և մեկնարկը խորհրդանշական է։ Այստեղից մենք դեպի հավերժական Հայաստան տանող  մեր երթն ենք սկսում։  Բազմիցս կրկնել եմ բանաձևը հաղթանակի՝  չկա  Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան , ինչպես որ՝   չկա Տավուշ առանց Հայաստան և չկա Հայաստան առանց Տավուշ։  Մեր հայրենիքի բոլոր հատվածները սրբազան են  և պաշտպանելու  համար յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։  Գրեթե 7 օր քայլելու ենք և ուզում եմ իրո՛ք հայ մարդը, իմ սիրելի հայրենակիցներն իրապես գիտակցեն պահի վճռականությունը և իրենց ընդվզումը  հայտնեն, որովհետև մենք օր առաջ պետք է ազատվենք այս թուրքհպատակ  վարչախմբից և այս ճանապարհին մեր սրբազան քայլերթը  պետք է միասնաբար անցնենք»,-ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով ․ «Վստահ եմ, որ ճանապարհին շատերն են միանալու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ