44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենենատ Լևոն Ավետիսյանի հայրը ևս վրդոհվվել է Փաշինյանի ԱԺ-ում ունեցած ելույթից:
«Այդ ստոր արարածը հայտարարություն արեց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել, այս նույն պայմանները լիներ, բայց թույլ տվեց, որ պատերազմը շարունակվի, մի բան էլ ավելին, կոչով էր դիմում, թե գնացեք, տունն ինչ ունեք, հագեք, պահեք մինչեւ վերջ։ Երեւի ավելի պինդ մարդիկ կան, բայց ես չէ, չեմ կարող նայել՝ ինչպես է Հայաստանը կործանվում»։
Միսակ Ավետիսյանը ապրիլի 25-ին հացադուլ է հայտարարել մինչև մայիսի 8-ը։ Նա Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է ՀՀ դատախազությունից եւ ԱԱԾ-ից՝ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը