24 04 2022

Բանակում ահռելի փոփոխություններ ենք արել, ուղղակի չեք ուզում տեսնել. Փոխնախարարը՝ լրագրողներին



Պետության կողմից ՊՆ-ին միջոցներ տրամադրում են, իսկ եթե գույքը Հայաստանի գույքն է եւ ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պարագայում այն ոչ մեկին պետք չէ, գործածության համար անարդյունավետ է, ի՞նչ անի: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, որ ՊՆ-ն վաճառում է իր գույքը, այդ թվում զորամասեր:

Դիտարկմանը, որ Հայաստանն օրհասական վիճակում է, ի՞նչ  արվում բանակն արդիականացնելու համար, նա պատասխանեց.

«Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք: Ամեն ինչ արվում է, մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար: Արդյուքները կտեսնեք այն ժամանակ, երբ կուզեք տեսնել: Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որ չեն ուզում տեսնել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ