23 04 2022

Ջահերով աննախադեպ երթը՝ մեկ տեսանյութով



Ցեղասպանության 107-րդ տարելիցի ջահերով երթը հասավ Ծիծեռնակաբերդի բարձունք։ Երթի մասնակիցները Հայաստանի ևԱրցախի դրոշներով են, նաև այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Երթն աննախադեպ  բազմամարդ  էր, որին մասնակցում  էր  նաև ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Ջահերով երթի կարգախոսն է՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ