«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է․
««Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով համացանցում տարածված տեսանյութին:
«Արամ Գրիգորյանի մասով տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված (Դեմիրճյան փողոց, Սիրահարների այգի):
Դա էլ մի կողմ. Արամին սովորության համաձայն մոտենում են մուրացկանները օգնություն խնդրելու (երևանաբնակները այդ մարդկանց դեմքով ճանաչուն են):
Այս «կարևոր» հարցով մեկնաբանություն այլևս չեմ տալու, իսկ նիկոլական ԶԼՄ-ներին հստակ զգուշացնում եմ՝ այս գրառումից հետո, եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը