23 04 2022

Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի սրում թույլ չտալու համար. Կոպիրկին

Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի սրում թույլ չտալու համար. Կոպիրկին

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար: Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասածին, թե անհրաժեշտ է բարձրացնել խաղաղապահների աշխատանքի արդյունավետությունը, դեսպանն ասաց․ «Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»։

Նա նաև մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե, իբր, Երեւանը Ռուսաստանին է փոխանցել Սու-30ՍՄ կործանիչները։

«Հայաստանի ղեկավարությունն այս հարցում միանգամայն հստակ արտահայտվել է։ Սրան ավելացնելու ոչինչ չունեմ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ