Հայաստանի հիմնական գործընկերները՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, արդեն միացել են BRICS-ին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան այս հարթակին միանալու հայտ են ներկայացրել։ Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հայկական կողմը դեռ ուշադիր հետևում է BRICS-ի գործունեությանը, բայց, անկասկած, տեսնում են՝ այն կարող է լուրջ լրացուցիչ հնարավորություններ ընձեռել տնտեսական ներուժի զարգացման, բազմակողմանի շփումների զարգացման և առևտրի համար Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի հեռավոր շրջանների հետ, BRICS-ը կոշտ կառուցվածքով բազմակողմ կազմակերպություն կամ մաքսային միություն չէ:
Չի կարելի չնշել, որ ս.թ. օգոստոսի 8-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նոր հորիզոններ ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ» միջազգային ֆորումը, որի արդյունքում մեկնարկել է «Հայաստան-ԲՐԻԿՍ» բիզնես համագործակցության Երևանի կենտրոնի աշխատանքը», - նշել է ՌԴ բարձրաստիճան դիվանագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը