Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ իշխանության հայտարարության մասին խոսելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը նշեց․
«Մենք ապրումմ ենք Ասիայում, արևելքում, որտեղ իրավունքի ուժից առաջ ուժի իրավունքն է, և այդ մտավարժանքները վտանգավոր են ։ Այդ տարածքները, զոհերը, այն սարի կատարը, որտեղ տարվա մեծ մասը ձյուն է, այդ ամենը Հայրենիք է, ոչ մեկ իրավունք չունի սակարկել։ Առթից օգտվելով ուզում եմ դիմել իմ համար շատ կարևոր խավին, նրանց, ովքեր 1992 թվի պատերազմից հետո ծառայություն են իրականացնում սահմանային դիրքերում , կոչ եմ անում՝ արձագանքել օրհասական այս իրավիճակին․ չեմ չափազանցնի, եթե համեմատեմ Սարդարապատի ճակատամարտին նախորդող իրավիճակի հետ»,-ասաց Մխիթար Զաքարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը