22 04 2022

2021 թվականին կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ․ Արթուր Դավթյան

2021 թվականին կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ․ Արթուր Դավթյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

 

«Ներկայացնեմ դատախազական ծանրաբեռնվածությունը՝ 44 հազար 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Մեկ դատախազի հաշվով կազմել է 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը Հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զուտ դատախազական աշխատանքին` Դավթյանը նշեց, որ այս քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբ, այլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել:

 

«Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքներին»,- ասաց Դավթյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ