«Հասարակության մի ստվար զանգված իրոք անկեղծ մղումներով պայքարի կարքն ունի, ու երբ մենք հայտարարեցինք հացադուլի մասին, մեզ մոտենում և ասում են, որ այդ անկեղծ ձգտումներով մեր պայքարն է իրենց բերում հրապարակ: Ու դա մեզ համար ազդակ է, որ մաքսիմալ պահենք այս ֆրոնտը ու հասնենք նպատակին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում իրենց պայքարի 5-րդ օրն ամփոփում են 44 օրյա պատերազմի ասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը:
«Մենք այո , կոչով դիմում ենք անկախության սերնդին, որ միանան մեր պայքարին ու պարբերաբար խնդրում ենք լրագրողներին՝ չառանձնացնել վերնագրերում 44- օրյա պատերազմի մասնակիցներ ձևակերպումը, քանի որ դա այդ ամբողջ սերնդի մի փոքրիկ հատվածն է, իսկ մեր կոչը բոլոր-բոլորին է ուղղված, Հայաստանի պոտենցիալը մեծ է հենց այդ սերնդով»,- ասում է Արթուրը:
Տղաների խոսքով մեծ են արձագանքները ու պատրաստակամություն հայտնողներն են շատ և այդ կրիտիկական զանգվածը շուտով տեսանելի կլինի։ Ասում են՝ արդեն որոշակիորեն ձևավորված այդ համախմբումը տեսնում են:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը